15:45 19 օգոստոսի, 2019Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն։ 30-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 20-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Ինտերը» մտադիր է Ալեքսիս Սանչեսին ձեռք բերել մեկ տարվա վարձակալությամբ։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.