Կոուտինյո․ Նոր մարտահրավեր նոր երկրում եւ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում

14:18   19 օգոստոսի, 2019

Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնայից» Մյունխենի «Բավարիա»։

«Նոր մարտահրավեր նոր երկրում եւ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում։ Անհամբեր սպասում են «Բավարիայի» համազգեստով խաղադաշտ դուրս գալուս»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Նախորդ 10 տարիներին այդ համարով «Բավարիայում» հանդես էր գալիս հոլանդացի հարձակվող Արյեն Ռոբենը, որն անցած մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից։

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «Բավարիան» օգոստոսի 24-ին կմրցի «Շալկեի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։