Մեսին պատրաստ կլինի «Բետիսի» դեմ խաղին

11:07   19 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին լիարժեք ապաքինվել է սրունքի մկանային վնասվածքից հետո եւ կվերսկսի մարզումները իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է AS-ը։

Մեսին պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը «Բետիսի» դեմ։ Այդ խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում կատալոնական թիմը Բիլբաոյում 0։1 հաշվով պարտվել է «Աթլետիկին»։

«Բետիս» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։