«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

10:08   18 օգոստոսի, 2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Ցինցինատիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստը մրցեց 9-րդ համար Դանիիլ Մեդվեդեւի հետ։ Ռուսաստանցի մարզիկը հաղթեց 1 ժամ 43 րոպեում՝  3:6, 6:3, 6:3։

Եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը կիսաեզրափակիչում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 18-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։