Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած խաղից

00:19   18 օգոստոսի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղից հետո խոսել է VAR համակարգը բարեփոխելու անհրաժեշտության և իր թիմի ցուցադրած խաղի մասին:

«Ես գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից: Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթելու համար, սակայն սա է ֆուտբոլը: Կարծում եմ, որ մեր խաղից գոհ են նաև ակումբի երկրպագուները:

VAR համակարգն անհրաժեշտ է բարեփոխել: Կարծում էի, որ այլևս չեմ անդրադառնա այս խնդրին, սակայն դա այդպես չէ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հանդիպման ավելացված ժամանակում Անգլիայի չեմպիոնի հարձակվող Գաբրիել Ժեզուսը գրավեց «Տոտենհեմի» դարպասը, սակայն մրցավարները չեղարկեցին գոլը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։