Զիդան. Բեյլը կշարունակի հանդես գալ «Ռեալում»

23:48   17 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Սելտային» հաղթելուց հետո խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի մասին:

«Զրուցել եմ Բեյլի հետ, և մենք որոշում ենք կայացրել, որ նա կշարունակի հանդես գալ «Ռեալի» կազմում: Իմ թիմի բոլոր ֆուտբոլիստներն այժմ կենտրոնացած են միայն մրցաշրջանի վրա: Շատ գոհ եմ թե Բեյլի, և թե մյուսների խաղից»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է ֆրանսիացի մասնագետը:

«Ռեալն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ: Արքայական ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի անունը շատ էր կապվում այլ ակումբ տեղափոխության հետ, խաղադաշտ դուրս եկավ «Ռեալի» մեկնարկային կազմում:



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։