19:22 17 օգոստոսի, 2019Գերմանիայի առաջնության առաջին տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին»: Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
Խաղի առաջին րոպեին «Աուգսբուրգի» գերմանացի հարձակվող Ֆլորիան Նիդերլեհները բացեց հանդիպման հաշիվը: 2 րոպե անց «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն առաջ մղեց «Բորուսիային», այնուհետև՝ 57-րդ րոպեին, գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը խփեց դորտմունդյան ակումբի երրորդ գոլը: 59-րդ րոպեին Պակո Ալկասերը դուբլ ձևակերպեց, իսկ 82-րդ րոպեին գերմանացի հարձակվող Յուլիան Բրանդտը 5-րդ գնդակն ուղարկեց «Աուգսբուրգի» դարպասը:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 5:1
Ալկասեր, 3, 59, Ջեյդոն Սանչո, 51, Մարկո Ռոյս, 57, Յուլիան Բրանդտ, 82 - Ֆլորիան Նիդերլեհները, 1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.