Նեյմարը մարզվել է ՊՍԺ-ի ընդհանուր խմբում (ֆոտո)

18:38   17 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն օգոստոսի 17-ին վերսկսել է մարզումներն ակումբի ընդհանուր խմբի կազմում:

The Sun-ի հաղորդմամբ՝ 27-ամյա հարձակվողը լիարժեք մարզում է անցկացրել, սակայն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի որոշմամբ՝ չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը չի մարզվի թիմի ընդհանուր խմբում մինչև հստակություն չլինի հարձակվողի ապագայի վերաբերյալ:

Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»:

 PSG boss Thomas Tuchel welcomed Neymar back to training with a hug this morning

 The wantaway Brazilian was also given a warm welcome by Thiago Silva and his other team-mates

 Neymar is desperate to leave Paris as Barcelona continue to try and bring him back to the Nou Camp

 Neymar is still recovering from a metatarsal injury that has ruled him out for most of the year



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։