Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի գները

17:43   16 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» մրցելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» հետ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Գործելու է տոմսերի վաճառք:

Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ

Արևելյան՝ 1000 դրամ

Հյուսիսային, Հարավային՝ 500 դրամ

Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից։

«Մեր հայրենակիցների աջակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հավատում ենք, որ միասին կարող ենք»,- «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ որակավորման երրորդ փուլում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթահարեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» արգելքը։ Երեւանում 1։2 հաշվով պարտվելուց հետո հայկական թիմը Թբիլիսիում հաղթեց 2։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։