«Ռեալը» ֆինանսական միջոցներ է հայթայթել Նեյմարի տեղափոխության համար

12:15   16 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, ցանկանում է ամեն գնով իրականացնել ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխությունը:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Ֆլորենտինո Պերեսը Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման նպատակով վարկ է ձևակերպել իսպանական բանկերից մեկում, քանի որ ակումբը չունի այնքան գումար, որքան պահանջում է ՊՍԺ-ն՝ 200 միլիոն եվրո:

Արքայական ակումբը հրաժարվում է Նեյմարի տեղափոխության գործարքում ներառել նաև Լուկա Մոդրիչին և Վինիսիուս Ժունիորին, որոնք հետաքրքրում են ՊՍԺ-ի ղեկավարությանը:

Նեյմարի տեղափոխության համար ՊՍԺ-ի հետ բանակցում է նաև բրազիլացու նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։