Նևիլ. Երաշխավորում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա Անգլիայի չեմպիոն

09:41   15 օգոստոսի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահություն է հայտնել, որ Ուլե-Գունար Սուլշերի թիմը շուտով կնվաճի Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը:

«Իմ կյանքի առաջին 18 տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի գավաթ չի նվաճել, իսկ հետագա 20 կամ 25 տարիներին տեղի ունեցածը նման է հեքիաթի: Իհարկե, դա շատ դժվար կլինի կրկնելը: 

«Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակը կարելի է շտկել ղեկավարության կողմից ճիշտ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ, և ես զգում եմ, որ դա տեղի է ունենում: Երաշխավորում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կդառնա Անգլիայի չեմպիոն: Համենայն դեպս, ավելի շուտ կնվաճի Պրեմիեր լիգայի գավաթը, քան դա կանի «Լիվերպուլը»,- Նևիլի խոսքը մեջբերում է Metro-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2012/2013 մրցաշրջանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։