«Լիվերպուլը»՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

01:43   15 օգոստոսի, 2019

Ստամբուլի «Բեշիկթաշ Արենա» ստադիոնում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Չելսին» վիճարկեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին, իսկ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին «Չելսիի» խորվաթ կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո բացեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: 48-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն խփեց պատասխան գոլը: Լրացուցիչ ժամանակի 5-րդ րոպեին Մանեն Ֆիրմինյոյի փոխանցումից հետո առաջ մղեց «Լիվերպուլին», իսկ 5 րոպե անց՝ 100-րդ րոպեին, «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ժորժինյոն 11 մետրանոցից հաշիվը դարձրեց 2:2: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Չելսիի» կազմից վրիպեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը:

«Լիվերպուլն» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճում է չորրորդ անգամ: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 2:2 (5:4`11մ.)

Սադիո Մանե, 48, 95 - Օլիվյե Ժիրու, 36, Ժորժինյո, 100 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։