Լեւոն Արոնյանը երրորդ պարտիայում եւս հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

23:31   14 օգոստոսի, 2019

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz

Արագ շախմատի մրցաշարում Մամեդյարովին սեւ ֆիգուրներով հաղթելուց հետո Արոնյանը նրան սեւերով հաղթել էր նաեւ կայծակնային խաղի մրցաշարի առաջին շրջանում։

Երկրորդ շրջանում եւս Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից, որն այս անգամ խաղաց սեւերով։

Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ օրը Արոնյանն արդեն անցկացրել է երեք պարտիա։ Նա նաեւ սպիտակներով պարտվել է ռուսասատնցի Սերգեյ Կարյակինին, սեւերով հաղթել չինացի Դին Լիրենին։ Այժմ Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ կիսում է առաջին տեղը՝ 19-ական միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է 6 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։