ԵԼ․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը

18:31   14 օգոստոսի, 2019

Հատնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Թիմերի միջև առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում պարտություն է կրել 1:2 հաշվով:

«Արարատ-Արմենիա»․ Աբակումով, Աչենթե, Գուզ, Մենեզես, Պաշով, Մալաքյան, Կոջո, Լիմա, Համբարձումյան, Նարսինգ, Կոբյալկո։

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։