Կլոպ․ Լեմպարդը շատ լավ մարզիչ է

16:46   14 օգոստոսի, 2019

Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումից առաջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ աջակցության խոսք է հղել Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» 0։4 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Ֆրենկ Լեմպարդն անցած մրցաշրջանում «Դերբի Քաունթիում» ցույց տվեց, որ շատ լավ մարզիչ է։ Հենց այդ պատճառով նա գրեթե մեկ գիշերում փոխեց թիմը եւ զբաղեցրեց «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լեմպարդը փոխարինել է իտալացի Մաուրիցիո Սարիին, որը գլխավորել է Թուրինի «Յուվենտուսը»։

Եվրոպայի Սուպերգավաթի «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։