Կիեւի «Դինամոն» ՉԼ-ի որակավորման փուլում «Բրյուգեին» պարտվելուց հետո հեռացրեց մարզիչին

15:42   14 օգոստոսի, 2019

Կիեւի «Դինամոն» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչին պաշտոնից հեռացնելու մասին։ Նրա հետ հեռանում է ամբողջ մարզչական շտաբը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պաշտոնանկությունը տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում բելգիական «Բրյուգեի» արգելքը չհաղթահարելուց հետո։ «Դինամոն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո «Դինամոն» երկու տարով երկարաձգել էր պայմանագիրը Խացկեւիչի հետ։

Փոխարինողը դեռ հայտնի չէ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բրյուգե»  (Բելգիա)՝ 3։3  (առաջին խաղ՝ 0։1)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։