Լեմպարդ․ Որպես «Չելսիի» երկրպագու՝ ես Ազարի մեծ ֆանատ էի

14:15   14 օգոստոսի, 2019

Էդեն Ազարին անհատապես փոխարինել գրեթե անհնար է նրա բարձր խաղամակարդակի պատճառով, ասել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ խոսելով թիմի նախկին հարձակվող, բելգիացի Էդեն Ազարի մասին։

«Որպես «Չելսիի» երկրպագու՝ ես Ազարի մեծ ֆանատ էի։ Անկասկած, նա լավագույններից մեկն է համաշխարհային ֆուտբոլում։ Նա ամենաարդյունավետ խաղացողն էր «Չելսիում»։

Բայց մենք պետք է պահպանենք հանգստություն եւ լինենք համբերատար։ Մենք ունենք փորձառու եւ երիտասարդ խաղացողներ, որոնք կարող են լինել արդյունավետ կոլեկտիվ։ Մենք պետք է շարունակենք «Չելսիի» փառահեղ ուղին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Goal.com.

Հիշեցնեք, որ Էդեն Ազար այս ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։