Դե Ռոսին «Բոկա Խունիորսում» գոլ է խփել նորամուտի խաղում

12:10   14 օգոստոսի, 2019

Իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին գոլի հեղինակ է դարձել «Բոկա Խունիորսում» անցկացրած առաջին խաղում։

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բոկա Խունիորսը» մրցել է «Ալմագրոյի» հետ։ «Բոկա Խունիորսը» Դե Ռոսիի գոլից հետո չի կարողացել զարգացնել հաջողությունը եւ 82-րդ րոպեին գոլ է բաց թողել։

Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Ալմագրոն»՝ 3։1։ «Բոկա Խունիորսից» միայն Կարլոս Տեւեսն է արդյունավետ իրացրել 11 մետրանոցը։

36-ամյա Դե Ռոսին 17 տարի «Ռոմայում» անցկացնելուց հետո հուլիսին է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բոկա Խունիորսին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։