09:46 14 օգոստոսի, 2019Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կշարունակի իսպանական «Վալյադոլիդում»։ 20-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալությամբ կխաղա նոր թիմում, հաղորդում է «Վալյադոլիդի» մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 14-ին Լունինը կմարզվի նոր թիմում, այնուհետեւ կմասնակցի մամուլի ասուլիսի։
Անցած մրցաշրջանը Լունինը վարձակալությամբ անցկացրել էր «Լեգանեսում»։
«Վալյադոլիդի» հիմնական դարպասապահը «Բարսելոնայի» ակադեմիայի սան Ժորդի Մասիպն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.