Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում է

19:15   13 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում է։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Վարդան Մինասյանի ղեկավարած թիմը կմրցի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ։

Երեւանում «Արարատ-Արմենիան» պարտվել է 1։2 հաշվով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։