Իսպանիայի հավաքականի հարձակվողը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»

17:16   13 օգոստոսի, 2019

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»։ «Վալենսիան» 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 55 միլիոն եվրո + 5 միլիոն եվրոյի բոնուս հետագայում։

Ռոդրիգոն օգոստոսի 13-ին մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք եւ բուժզննում կանցնի «Աթլետիկոյում», հաղորդում է AS-ը։

Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» սան է։ «Վալենսիա» էր տեղափոխվել 2015-ին պորտուգալական «Բենֆիկայից» 30 միլիոն եվրոյով։

Նրա ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ կատալոնական «Բարսելոնան» եւ իտալական «Նապոլին»։

Իսպանիայի անցած առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 33 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.