Ռոնալդու. Ցանկանում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմության մեջ

10:10   13 օգոստոսի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն պատմել է, թե հանուն ինչի է շարունակում ֆուտբոլ խաղալ:

«Ամեն օր արթնանում եմ, մարզվում այն նպատակով, որ որևէ հաջողություն ունենամ: Շնորհակալ եմ Աստծուն, որ փողն ինձ համար արդեն էական չէ: Ցանկանում եմ հաղթանակների հասնել ակումբիս հետ, մրցանակներ նվաճել ու իմ անունը գրել ֆուտբոլի պատմության էջերում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Կրիշտիանո Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամառը՝ Մադրիդի «Ռեալից»: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողն Ա-Սերիայում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 21 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։