«Բարսելոնան» ցանկանում է Կոուտինիոյին ներառել Նեյմարի տեղափոխության գործարքում

09:49   13 օգոստոսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տարբերակներ է փնտրում ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունն իրականացնելու համար:

Կատալոնական ակումբը Ֆրանսիայի չեմպիոնին առաջարկել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին և ևս 60 միլիոն եվրո: «Բարսելոնան» պատրաստ է առաջարկվող գումարը հասցնել մինչև 80 միլիոն եվրոյի, հայտնում է Sport.es-ը:

Սպասվում է, որ օգոստոսի 15-ին Նեյմարի տեղափոխությունը քննարկելու նպատակով կհանդիպեն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆին:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամառը՝ «Բարսելոնայից»: Ֆրանսիական ակումբը 27-ամյա հարձակվողի տեղափոխության համար վճարել է222 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։