01:41 13 օգոստոսի, 2019Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակով սկսելուց հետո Արոնյանը 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։
Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտության մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, 6-րդ տուրում ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ։
Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.