23:35 12 օգոստոսի, 2019Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էլյակիմ Մանգալան կարիերան կշարունակի «Վալենսիայում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆրանսիացի խաղացողը երկու տարվա պայմանագիր կկնքի «Վալենսիայի» հետ։
Անցած մրցաշրջանում Մանգալան «Մանչեսթեր Սիթիում» մասնակցել է 17 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։
Մանգալան 2014-ին էր «Պորտուից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիում»։ 2016-2017-ին վարձակալությամբ խաղացել է «Վալենսիայում», 2018-ին՝ «Էվերտոնում»։
Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.