ՊՍԺ-ի երկրպագուներն անպատվել են Նեյմարին (ֆոտո)

10:40   12 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն օգոստոսի 11-ին Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ընդունեց «Նիմին» և առավելության հասավ 3:0 հաշվով:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ՊՍԺ-ի երկրպագուները վիրավորական պաստառներ են բարձրացրել թիմի հարձակվող Նեյմարի հասցեին: Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Նեյմար, գնա գրողի ծոցը», իսկ մյուս պաստառով երկրպագուները պատասխանել են Նեյմարին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ իր կարիերայի լավագույն հանդիպումը համարում է «Բարսելոնայի» կազմում ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով տարած հաղթանակը: Բացի այդ, երկրպագուները Նեյմարին անվանել են «անբարոյականի զավակ»:

Հիշեցնենք, որ Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցում են «Բարսելոնան» ու «Ռեալը»:

Image

Image



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։