Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

02:12   12 օգոստոսի, 2019

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ 70-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։

Արոնյանը 10 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 9 միավոր։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտության մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերում օգոստոսի 12-ին Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը եւ չինացի Յու Յանջին։

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։