Գաել Անդոնյանը՝ «Այաչո» տեղափոխվելու եւ Հայաստանի հավաքականի մասին (ֆոտո)

09:09   12 օգոստոսի, 2019

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն այս ամռանը համալրել է «Այաչոն», որը հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգայում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է տեղափոխության, սպասումների, անգլիական «Սանդերլենդ» ձախողված տրանսֆերի, ուսի վնասվածքից հետո ապաքինման եւ Հայաստանի հավաքականում դարձյալ հանդես գալու ցանկության մասին։

«Գերազանց եմ ինձ զգում նոր ակումբում։ Շատ եմ ցանկանում օգնել «Այաչոյին» եւ արդարացնել մարզչական շտաբի վստահությունը։

Անցած ամռանը մոտ էի անգլիական «Սանդերլենդի» հետ պայմանագիր կնքելուն, անցկացրի մի քանի հանդիպում մինչեւ 23 տարեկանների թիմում։ Սակայն տեղափոխությունը տեղի չունեցավ, քանի որ «Սանդերլենդին» արգելեցին գրանցել նոր խաղացողների։ Դրանից հետո չունեցա հետաքրքիր առաջարկներ։

Ամբողջ տարվա ընթացքում լավ մարզվել եմ եւ գտնվում եմ նորմալ մարզավիճակում։ Ափսոս, որ երկու շաբաթ առաջ ուսի վնասվածք ստացա եւ վիրահատվեցի։ Մեկ ամիս էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Դրանից հետո ցանկանում եմ շատ խաղալ։

Հետեւել եմ Հայաստանի հավաքականի հանդիպումներին։ Հունաստանում հասանք գերազանց արդյունքի։ Մեր հավաքականում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ եւ կարող են հասնել հաջողությունների։

Մեծ հույս ունեմ, որ կստանամ հրավեր հավաքականից, երբ պատրաստ լինեմ։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային թիմը»,- ասաց Գաել Անդոնյանը։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.