Լեմպարդ. Լուիսն իր հետքն է թողել «Չելսիի» պատմության մեջ

13:17   10 օգոստոսի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նախկին կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի մասին, որը պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ:

«Ամենայն բարին եմ ցանկանում Լուիսին: Նա իր հետքն է թողել «Չելսիի» պատմության մեջ, և մենք շատ շնորհակալ ենք նրան այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

Լուիսի հետ որևէ խնդիր չի եղել, իսկ մարզումներին նա չի մասնակցել իմ թույլտվությամբ: Այդ դիրքում «Չելսիում» մեծ մրցակցություն կա, և բնական է, որ ես չեմ կարող որևէ ֆուտբոլիստի մեկնարկային կազմում մշտական տեղ երաշխավորել»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դավիդ Լուիսը մինչեւ տեղափոխությունը չէր ներկայացել «Չելսիի» մարզումներին՝ փորձելով ճնշում գործադրել «Չելսիի» ղեկավարության վրա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։