Երեւանի «Տորպեդոյի» ռուս դարպասապահ․ Մեր նպատակն է դուրս գալ Բարձրագույն խումբ (ֆոտո)

16:15   9 օգոստոսի, 2019

Նորաստեղծ երեւանյան «Տորպեդոյի» կազմը համալրել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան, Ռուսաստանի պատանեկան հավաքականների, պետերբուրգյան «Դինամոյի» եւ Լիտվայի «Պալանգայի» նախկին դարպասապահ Անտոն Ցվետկովը։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է 25-ամյա խաղացողի հետ։

«Ամեն ինչ լավ է, գերազանց մարզումային գործընթաց է։ Կարող եմ համեմատություններ անել։ Մինչեւ Երեւան տեղափոխվելս խաղացել եմ Լիտվայի «Պալանգայում»։ Այդ երկրի Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբը չուներ դարպասապահներ մարզիչ, իսկ այստեղ ունենք մարզիչ եւ անհրաժեշտ ամեն ինչ արդյունավետ աշխատանքի համար։

«Տորպեդոյի» նպատակն է Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելը։ Կձգտենք հասնել դրան։ Ռուսաստանի պատանեկան հավաքականում խաղացել եմ Ռոմոն Զոբնինի հետ,որն այժմ Մոսկվայի «Սպարտակի» եւ ազգային հավաքականի խաղացող է։ «Զենիթում» խաղացել եմ Ալեքսեյ Սուտորմինի հետ, որը համալրել է պետերբուրգյան ակումբի գլխավոր թիմը։ Նախկին խաղընկերներս են եղել նաեւ այժմ «Սպարտակում» հանդես եկող Ալեքսանդր Սելիխովը եւ «Ուրալի» նախկին խաղացող Ալեքսեյ Եվսեեւը»,- նշեց ռուսաստանցի դարպասապահը։

Հայաստանի Առաջին լիգայի առաջնության առաջին տուրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ հանդես եկող «Տորպեդոն» բաց է թողել։ Մրցակիցը «Լեռնային Արցախն» էր, որն այժմ մասնակցում է Համահայկական խաղերին։

Երկրորդ տուրում «Տորպեդոն» օգոստոսի 12-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում կընդունի «Արարատ-Արմենիա-2»-ին։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.