«Ռեալը» Բեյլի համար առաջարկներ չի ստացել

11:41   9 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնարկելիք մրցաշրջանում կարող է շարունակել ելույթները Արքայական ակումբի կազմում:

EsRadio-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» Բեյլի տեղափոխության համար որևէ առաջարկ չի ստացել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է 20 օր, քիչ հավանական է, որ 30-ամյա կիսապաշտպանը հեռանա Մադրիդից:

Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլին հետ վերադարձնելու տարբերակը քննարկվում է «Տոտենհեմում», սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը հրաժարվեց ֆուտբոլիստի տեղափոխությունից:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը չի մտնում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, ինչի մասին ֆրանսիացի մարզիչը բազմիցս հայտարարել է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։