Էմերի. Իվոբին կարևոր ֆուտբոլիստ էր «Արսենալի» համար

10:08   9 օգոստոսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի 23-ամյա կիսապաշտպան Ալեքս Իվոբիի տեղափոխությունը «Էվերթոն»: Նիգերիացի կիսապաշտպանը «Էվերթոնի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

«Ալեքսը շատ բան է տվել «Արսենալին»: Նա մեծ աշխատանք է կատարել ակումբի ակադեմիայում, որտեղ շատ երիտասարդ ֆուտբոլիստների համար դարձել էր օրինակ: Իվոբին շատ կարևոր ֆուտբոլիստ էր մեզ համար: Մենք լավագույնն ենք ցանկանում նրան իր կարիերայում»,- Էմերիի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Իվոբին «Արսենալի» ակադեմիայի սան է, իսկ գլխավոր թիմում նորամուտը նշել էր 2015թ․ հոկտեմբերին, 19 տարեկանում։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 40 միլիոն ֆունտ ստերլինգ է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։