15:11 27 օգոստոսի, 2012Ֆորմուլա-1-ի 81-ամյա նախագահ Բեռնի Էքլսթոունը գաղտնի ամուսնացել է 35-ամյա բրազիլուհի Ֆաբիանա Ֆլոսիի հետ, որը Էքլսթոունի ընկերությունում մարքետինգի տնօրեն է:
Նշանադրության մասին զույգը հայտնել էր 2012թ. ապրիլին: Հարսանիքը տեղի է ուենցել վերջերս Շվեյցարիայի լեռնադահուկային կենտրոններից մեկում: Միլիարդատեր Էքլսթոունի դուստրերը`28-ամյա Թամարան եւ 24-ամյա Պետրան հոր հարսանիքին չեն ժամանել, գրում է The Sun-ը:
Էքլսթոունն ու Ֆլոսին առաջին անգամ հանդիպել են 2009-ին Սան Պաուլուում տեղի ունեցած Բրազիլիայի Մեծ մրցանակի խաղարկության ժամանակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.