Նիկոլ Փաշինյանը Համահայկական խաղերը հայտարարեց բացված

23:33   6 օգոստոսի, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում բացված հայտարարեց Համահայկական ամառային 7-րդ խաղերը։

Նախքան այդ ջահը բոցավառել էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, հրաձգության օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ, ամերիկահայ բարերար, Խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: 

Խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երեւանում։ Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։