ԵԼ․ «Արարատ-Արմենիան» պարտվեց Վրաստանի չեմպիոնին

20:53   6 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին»։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով վերջնամասում։

31-րդ րոպեին երեւանյան թիմի ռուսաստանցի պաշտպան Դմիտրի Գուզի փոխանցումից հետո աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն՝ բացելով հաշիվը։

72-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Սանդրո Ալթունաշվիլին վերականգնեց հավասարությունը։ 4 րոպե անց վրացի կիսապաշտպան Լեւան Կենիան խփեց հաղթական գոլը։

Պատասխան հանդիպումը Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա օգոստոսի 14-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման վերջին փուլում կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» եւ էստոնական «Նիմյե Կալյուի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Սաբուրթալո» (Վրաստան)՝ 1։2

Անտոն Կոբյալկո, 31 – Սանդրո Ալթունաշվիլի, 72,Լեւան Կենիա, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։