«Բարսելոնան» ուժեղ էր «Արսենալից»

00:02   5 օգոստոսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Լոնդոնի «Արսենալը» «Կամպ Նոու» ստադիոնում 98812 հանդիսականների ներկայությամբ վիճարկեցին Ժոան Գամպերի անվան գավաթը։ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնան»։

36-րդ րոպեին անգլիական թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գրավեց բրազիլացի Նետոյի պաշտպանած դարպասը։

69-րդ րոպեին «Արսենալի» անգլիացի պաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսն անհաջող փոխանցում կատարեց գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյի ուղղությամբ՝ գրավելով սեփական դարպասը։

Վերջին րոպեին կատալոնական թիմի հաղթական գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 2։1։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 71-րդ րոպեին։

Ժոան Գամպերի անվան գավաթի խաղարկություն

«Բարսելոնա» - «Արսենալ»՝ 2։1

Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, 69, ինքնագոլ, Լուիս Սուարես, 90 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 36



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։