Մարկոս Պիզելին՝ վերադարձի, Կամո Հովհաննիսյանի հետ հանդիպման եւ գլխավոր նպատակի մասին (ֆոտո)

14:04   4 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» տանը 1։2 հաշվով պարտվեց «Ժետիսուին»։ «Ակտոբեի» կազմում 9 ամիս անց խաղադաշտ դուրս եկավ ծնկի ծանր վնասվածքից հետո վերականգնված Մարկոս Պիզելին, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է վերադարձը խաղադաշտ տեւական դադարից հետո։

«Հոգեբանորեն մի փոքր բարդ էր վերադարձս խաղադաշտ, քանի որ տեւական ժամանակ չէի խաղացել։ Հիմա նորմալ մարզավիճակում եմ, քանի որ ծանր մարզումներ եմ անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո։ Բայց ժամանակ է պետք որոշ շարժումներում վստահությունս վերականգնելու եւ նախկինի նման անկաշկանդ խաղալու համար։

Խաղից առաջ հանդիպեցի Կամո Հովհաննիսյանի հետ։ Միշտ հաճելի է զրուցել հավաքականի թիմակցի հետ։ Տարբեր թեմաների մասին խոսեցինք։

Հիմա ինձ լավ եմ զգում։ Նախորդ ամիսները շատ բարդ էին ինձ համար, սակայն կյանքում կարելի է օգուտ քաղել բոլոր հանգամանքներից, որպեսզի ավելի ուժեղ դառնաս։

Իմ գլխավոր նպատակը լավագույն մարզավիճակս վերականգնելն է եւ լիարժեք հանդիպում անցկացնելուն պատրաստ լինելը։

Շնորհակալ եմ բոլոր հայերին աջակցության համար»,- նշեց Մարկոս Պիզելին։

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, Պիզելին դարձել էր գոլի հեղինակ։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.