18:08 3 օգոստոսի, 2019Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Marca-ն։
Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները։ Կատալոնական ակումբը հույս ունի Կոուտինյոյի տրանսֆերց ստանալ 100-120 միլիոն եվրո։ «Բարսելոնան» պատրաստ է նաեւ 25 միլիոն եվրոյով վարձակալությամբ բաց թողնել ֆուտբոլիստին։
Անցած մրցաշրջանում Կոուտինյոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 54 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.