Մեսին որակազրկվել է 3 ամսով

09:47   3 օգոստոսի, 2019

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշում է ընդունել 3 ամսով որակազրկել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել ՄԵսիին, հաղորդում է AS-ը:

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում մինչև նոյեմբերի 2-ը Մեսին չի կարողանա մասնակցել ոչ ընկերական, ոչ էլ պաշտոնական հանդիպումների: Այսպիսով, 32-ամյա հարձակվողը բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի հետ անցկացվելիք ընկերական հանդիպումները, նաև 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղը: Մեսին նաև տուգանք կվճարի 50 հազար դոլարի չափով:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Բրազիլիայի հետ խաղում Մեսին մրցավարներին մեղադրել էր կոռուպցիայի մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։