ԵԼ․ «Փյունիկը» կմրցի Անգլիայի Պրեմյեր լիգայի 7-րդ թիմի հետ

00:44   2 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ, որը պայքարից դուրս թողեց հյուսիսիռլանդական «Կրուզեյդերսին»։

«Վուլվերհեմփթոնն» Անգլիայի անցած առաջնությունում գրավել է 7-րդ տեղը՝ 9 միավորով հետ մնալով 6-րդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում հաղթահարել է չեխական «Յաբլոնեցի» արգելքը։

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Կրուզեյդերս» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:4 (առաջին խաղ՝ 0։2)

Ռայան Բենեթ, 13, ինքնագոլ – Ռաուլ Խիմենես, 15, 45, Ռայան Բենեթ, 38, Ջորդան Ֆորսիթ, 77, ինքնագոլ

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։