ԵԼ․ «Ալաշկերտը» Բուխարեստում հաղթում է «Ստյաուային»՝ 3։1 (առաջին խաղակես)

23:19   1 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Բուխարեստի «Ստյաուային»։

Առաջին խաղակեսից հետո 3։1 հաշվով հաղթում է Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը։

Դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին։

27-րդ րոպեից «Ստյաուան» հանդես է գալիս 10 ֆուտբոլիստներով։ Սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար հեռացվեց ռումինացի պաշտպան Միհայ Բալաշան։ Մարմենտինին 11 մետրանոցից չվրիպեց։

Վերջին րոպեին էլ «Ալաշկերտի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։

Ընդմիջում է։

Առաջին խաղում ռումինական թիմը Երեւանում հաղթել է 3։0 հաշվով։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Ստյաուա» - «Ալաշկերտ»՝ 1։3 (առաջին խաղ՝ 3։0)

Ֆլորին Տենասե, 10, 11մ - Գուստավո Մարմենտինի, 24, 28,11մ, Տիագո Գալվաո, 45

Հեռացում՝ Միխայ Բելաշա («Ստյաուա»), 27

«Ալաշկերտ». Օգնեն Չանչարեւիչ, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Վահագն Հայրապետյան, Տիագո Գալվաո, Ուրոշ Նենադովիչ, Գուստավո Մարմենտինի, Տիագո Անդրադե:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։