ԵԼ․ «Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Լինքոլնին» (Live)

20:36   30 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» Ջիբրալթարում հյուրընկալվել է «Լինքոլնին»:

Առաջին խաղակեսից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթում է նվազագույն հաշվով։

Ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, որն օգտագործեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Զաքարիա Սանոգոյի փոխանցումը։

Ընդմիջում է։

«Արարատ-Արմենիա»․ Չուպիչ, Մենեզես, Պաշով, Գուզ, Աչենթե, Կոջո, Անտոնով, Ավետիսյան, Սանոգո, Նարսինգ, Օնագա։

Հիշեցնենք, որ Երեւանում «Արարատ-Արմենիան» առավելության է հասել 2։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։