11:03 28 հուլիսի, 2019Մադրիդի «Ռեալը» 166 միլիոն եվրո կվճարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար, հաղորդում է The Sun-ը։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հայտնել էր, որ այս ամռանը Պոգբային ձեռք բերելը բարդ կլինի, սակայն Գարեթ Բեյլի տրանսֆերից հետո «Ռեալը» կնախաձեռնի Պոգբայի տեղափոխությունը։ Բեյլը մեկնել է Չինաստան եւ երեք տարվա պայմանագիր կկնքի « Ցզյանսու Սունինի» հետ։
Անգլիական ակումբները ֆուտբոլիստների կարող են վաճառել մինչեւ օգոստոսի 31-ը, գնել մինչեւ օգոստոսի 8-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.