22:19 27 հուլիսի, 2019Իսպանիայի հավաքականի չեմպիոնությամբ ավարտվեց Երեւանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը։
«Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները գլխավոր մարզիչ Սանտի Սանչես Դենիայի ղեկավարությամբ մրցեցին նախորդ առաջնության չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ եւ առավելության հասան 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) եւ Պորտուգալիայից (0:4)։
Մ-19, Եվրո-2019, եզրափակիչ
Պորտուգալիա - Իսպանիա՝ 0։2
Ֆերան Տորես, 34, 51




Ֆոտո՝ ՈւԵՖԱ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.