Անդրես Ինյեստա. «Բարսելոնայի» հետ խաղալը մեծ պատիվ է մեր թիմի համար

18:48   26 հուլիսի, 2019

Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կիսվել է տպավորություններով:

«Մեր թիմի համար «Բարսելոնայի» հետ խաղալը մեծ պատիվ է: Սա յուրահատուկ հանդիպում է, որից բոլորս կփորձենք հաճույք ստանալ և հաճույք պատճառել մեր երկրպագուներին»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

35-ամյա Ինյեստան «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2002-2018 թվականներին:

Կատալոնական ակումբի հովանավոր Rakuten ընկերության անվան ընկերական մրցաշարի «Բարսելոնա» - «Վիսել Կոբե» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։