23:08 25 հուլիսի, 2019Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Սենթ-Էթյենի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ։ 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն անգլիական թիմին կմիանա հաջորդ ամռանը, իսկ հաջորդ մրցաշրջանը վարձակալության կանցկացնի «Սենթ-Էթյենում», հաղորդում է «Արսենալի» կայքը։
Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի գումարը 29 միլիոն եվրո է։
Ֆրանսիայի առաջնությունում Սալիբան մասնակցել է 16 հանդիպման։ Նա նաեւ հանդես է եկել Ֆրանսիայի մինչեւ 16 եւ մինչեւ 20 տարեկանների հավաքականներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.