09:09 24 հուլիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 41-րդ թողարկումը։
#Corner-ը մեկնել էր Մակեդոնիա եւ ներկա եղել «Ալաշկերտի» ու «Փյունիկի» հաղթական խաղերին։
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 3։0 հաշվով հաղթեց «Մակեդոնիային», «Փյունիկը» 2։1 հաշվով պարտության մատնեց «Շկուպիին»։ Ամենահետաքրքիրը հայկական ակումբների ուղեւորությունից Սկոպյե։
«Բանանցը» չկարողացավ հաղթահարել սերբական «Չուկարիչկիի» արգելքը։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» 1։3 հաշվով պարտվեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին եւ պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ տանը տեղի ունեցած առաջին խաղում 2։0 հաշվով հաղթելով Ջիբրալթարի «Լինքոլնին»։
Այս փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական FCSB-ի («Ստյաուա»), «Փյունիկը»՝ չեխական «Յաբլոնեցի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.