Ֆրենկ Լեմպարդ․ Չափազանց գոհ եմ, ամեն ինչ հրաշալի էր

23:09   23 հուլիսի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած Rakuten Cup ընկերական մրցաշարի խաղում։

«Չափազանց գոհ եմ, ամեն ինչ հրաշալի էր։ Տեսնում եմ մեր ծանր աշխատանքի արդյունքը։ Դա հրաշալի է։ Դեռ շատ աշխատանք ունենք, բայց այս ուղեւորությունն արդյունավետ էր։

Ունենք գերազանց ֆուտբոլիստներ, որոնք կատարում են բոլոր առաջադրանքները։ Հիմա նրանք կստանան մի քանի օր հանգիստ, որին արժանի են։

Մենք շարունակում ենք մարզավիճակ հավաքել եւ պատրաստվել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը Անգլիայի առաջնության առաջին տուրում։ Թիմային խաղի հետ կապված լուրջ աշխատանք ունենք»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։