«Չելսին» Լեմպարդի գլխավորությամբ հաղթեց «Բարսելոնային»

16:23   23 հուլիսի, 2019

Լոնդոնի «Չելսին» նորանշանակ անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ մրցեց «Բարսելոնայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Կատալոնական ակումբի հովանավոր ճապոնական Rakuten ընկերության անվան գավաթի խաղարկության խաղը տեղի ունեցավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

34-րդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Ռոս Բարքլին։ Ավելացված ժամանակ հաշիվը կրճատեց Իսպանիայի չեմպիոնների խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն ամեն խաղակեսում հանդես եկավ ամբողջովին տարբեր կազմով։

«Բարսելոնայում» նորամուտը նշեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, «Չելսիում»՝ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ 

Մրցաշարի հաջորդ խաղում «Բարսելոնան» կմրցի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում հանդես են գալիս կատալոնական թիմի նախկին աստղեր Անդրես Ինյեստան ու Դավիդ Վիլյան։

Rakuten Cup

«Բարսելոնա» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 90+1 - Թեմի Աբրահամ, 34, Ռոս Բարքլի, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։