«Տոտենհեմը» կգնի Անգլիայի երիտասարդական թիմի խաղացողին

15:14   23 հուլիսի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմը» «Ֆուլհեմից» ձեռք կբերի Անգլիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ռայան Սեսենյոնին, հաղորդում է London Evening Standart-ը։

«Ֆուլհեմը» պահանջում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, «Տոտենհեմը» փորձում է նվազեցնել գինը։

Սեսենյոնի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։ Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Լոնդոնից եւ նախընտրում է «Տոտենհեմի» տարբերակը։

Անցած մրցաշրջանում Սեսենյոն մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։